Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:41
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Քաղաքականություն

Թուրքիայի գործողությունների հետեւանքով Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատեւումը վտանգված է. Զարեհ Սինանյան
Թուրքիայի գործողությունների հետեւանքով Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատեւումը վտանգված է. Զարեհ Սինանյան
10/10/2019 16:32

Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության  տարածքում ոչ միայն անօրինական են եւ դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլեւ դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայում հայ

 

համայնքի անվտանգությանը:

«Ռմբակոծությունների եւ ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարեւելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատեւումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի եւ հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին եւ կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է նա: