Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 13:12
10 հրաժարական, որ տրվել են բյուջեի վատնումների համար | ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը | Ձեր դատին եմ հանձնում իմ նոր՝ «ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ» աշխատանքը. Իվետա Մուկուչյան | «Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը |

Տարածաշրջան

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողների համար անհանգստանալու որևէ լուրջ խնդիր չունենք. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողների համար անհանգստանալու որևէ լուրջ խնդիր չունենք. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
10/10/2019 16:22

Մեր ուշադրության կենտրոնում են այն սիրիական համայնքները կամ բնակավայրերը, որտեղ կա հայ բնակչություն։ Այս մասին Կառավարության դռնփակ քննարկումից հետո ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին։

«Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել ու նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում և մինչ օրվա վերջ պլանները կմշակեն:

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ հումանիտար առաքելության համար, որը իրականացվում է Սիրիայում, լուրջ անհանգստանալու խնդիր չունենք: «Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի։