Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:54
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Հայաստան

Սեւանն աղտոտում են, հետո պահանջում են, որ մարդիկ գնան իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. Փաշինյան
Սեւանն աղտոտում են, հետո պահանջում են, որ մարդիկ գնան իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. Փաշինյան
10/10/2019 13:43

Սեւանա լճի շուրջ գործունեությունը իրականացնող գործարարները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հայտարարել, որ Սեւանի հետ ամեն ինչ նորմալ է: Հիմա հարց. Իսկ իրենէ Սեւանը չաղտոտելուն կամ աղտոտումը նվազեցնելուն ուղղված որեւէ գործողություն անո՞ւմ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 0-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեւանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սեւանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց

 

ուտեն»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել եւ նկատեց, որ քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։

«Սեւանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երեւույթներ կան: հերիք է աչք փակել այդ երեւույթների առաջ: Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել:  Սեւանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: