Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:05
Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ |

Հայաստան

Հայտնի է Էրեբունի Երեւան տոնական միջոցառման օրը
Հայտնի է Էրեբունի Երեւան տոնական միջոցառման օրը
10/10/2019 12:52

Այսօր կառավարությա հերթական նիստին Տարածային կառավաման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։
Նա նշեց, որ կառավարության որոշմամբ տոնը հոկտեմբերի երկորրոդ շաբաթ օրն է նշվում և ըստ այդ հոկտեմբեի 12-ին պետք էր նշվել, սակայն հաշվի առնելով որ բազամթիվ զբոսաշրջիկներ են, օտարերկրյացի հյուրեր, հայրենակիցներ են մասնակցում,աշխատանի կազմակերպման համար ցանկալի է որ օրը լինի ճկուն՝ միջոցառումը կազնակերպելում համար և այս տարի սամանել հկտեմբերի 19ը:
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նախագծում կետ կա կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարին երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միոցառումներին աջակցելու մասին և ասաց.« Ոչ տոնական միջոցառումների ցանկ ենք տեսել, ոչ քաղաքապետարանն է մեզ դիմել, ոնց ենք պարզելու մենք համապատասխան ծրագրին աջակցեցինք, թե ոչ»,-ասաց նա:
Սուրեն Պապկյանը պատասխանեց, որ այս միջոցառումներին աջակցելը իրենց յուրաանչյուրի պարտքն է: «Կամա թե ակամա մենք մեր նպաստը ունենում ենք»-ասաց նա և նշեց, որ նախագիծը շրջանառվել է:
Վարչապետը արձագանքեց. «Այդ պրոբլեմը ինչու չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը»: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ միջոցառման օրը փոխվել է պայմանավովրած մրցութային ընթացկարգերի թերի լինելու արդյունքում: «Քաղաքապետրանից նախագիծը ստացել ենք ուշ և քանի որ ժամկետնեի խնդիր կա, նախագիծը ներառվել է օրակարգ»,-ասաց նա:
Վարչապետը շարունակելով խոսքը նշեց, որ այս հարցերը պետք է լուծել: «Չի լինի տենց, որ կառավարւթյան անդամները գան այստեղ նիստին տեղյակ լինեն, թե ինչ է քննակվում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը նախարաարկան նիստին նեկայացված չի եղել: «Կարևոր օր ֆիքսելը այս մասշտաբի միջոցառման համար»,-ասաց նա և նշեց, որ այս տարի կարող են բացառություն անել, սակայն մյուս տարիների համար անհրաժեշտ համարեց կոնկրետ օր ֆիքսել , որպեսզի խնդիրներ չառաջանան այլ միցառումների հետ:
Վարչապետը համամիտ էր առաջարկի հետ և կոչ արեց ընդունել նախագիծը և այս տաի բացառոթյուն անել. նախագիծը ընդունվեց: