Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:32
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Հայաստան

Ինչ գնով եւ որքան խաղող է մթերվել այս տարի
Ինչ գնով եւ որքան խաղող է մթերվել այս տարի
10/10/2019 12:24

Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ոչ մի աղմուկ աղաղակի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Այս մասին այսօր կառավարության հերական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա դա հիշարժան հանգամանք համարեց և նշեց, որ նման բան չի հիշում, որ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ ստրեսային և ցայտնոտային տեղեկատություն չստանա:
«Ես շորհավորում եմ մեզ բոլորի և կարևոր է արձանագրել, որ այն ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է և պատահականություն չէ ամենևին և կապված է այն գոծողությունների հետ, որոնք մենք ձեռնրկել ենք: Հույս ունեմ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գուղայցիների շահերի ոտնահարումներ տեղի չուեննա»,-ասաց վարչապետը և նշեց, որ դա դական արդյունք է:
էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման օպերատիվ տվյալներ ներկայացրեց և հայտնեց, որ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղաղ, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համար, սակայն նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, որոնք դեռ պետք է ճշգրտվեն:
Նա տեղեկացրեց, որ կոնյակի խաղողի մթերման գինը 150-155 դրամ է, որը փոքր ինչ ավելի է անցած տարվա մթերվող գնից: «Սա հուսադրող ցուցանիշներ են»,-ասաց նա և նշեց, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի, իսկ վարչապետը նկատեց, որ գինու խաղողը սովորաբար ավելի թանկ գներով են մթերվում:
Վարչապետը նաև հայտնեց, որ մտահոգությունն է լսում խաղողի մթերումների և ոչ միայն այդ առումով վիճակագրության այնքան էլ իրական չլինելու մասին: «Դա որշոակի կապած է նախկինում եղած մեխանիզմների հետ: Մեր վիճակագրության մեթոդաանության աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք ունենք տանելու»-ասացնա
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն ասաց, որ խաղողի մթերուների վիճակագրություն չի վարվել և իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը: Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ և ասաց, որ շան գլուխը այդտեղ է թաղված, իսկ Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականցնում են համայնքապետարանների կողմից: