Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 07:39
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Life

Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից
Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից
10/10/2019 08:18

Իրապատում շոուի աստղ, գործարար, հիասքանչ Քիմ Քարդաշյանը լքում է Հայաստանը։ Հիշեցնենք՝ նա հայրենիք էր եկել WCIT համաշխարհային համաժողովի շրջանակներում։

Քիմը ժամանել է հոկտեմբերի 6-ին՝ ուշ երեկոյան քրոջ՝ Քորթնիի ու երեխաների հետ, որոնց այցի արդեն հաջորդ օրը մկրտել է հայ առաքելական եկեղեցում։ Մկրտել են նաեւ Քիմին, որին տվել են Հեղինե անունը։

Բացի WCIT-ից՝ նա հանդիպումների ու այցերի իր ծրագիրն ուներ, եւ այդ ամբողջ ընթացքում մենք փորձել ենք առավելագույնս մանրամասն լուսաբանել նրա այցը Հայաստան։ Չէ որ, Քիմը այս երկրի համար նշանակալի մարդ է, նրա այցի համար միշտ

 

ուրախ են եւ սպասում են։ Եվ ոչ միայն նրան, այլեւ Քարդաշյանների ամբողջ ընտանիքին։

Վստահ ենք՝ Քիմը էլի կգա Հայաստան եւ հավանաբար հերթական հետաքրքիր առաքելությամբ. նա բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունի, որոնց մասին հայտնել է այցի ընթացքում։ Բացի այդ՝ նա անհավանական գրավիչ է, բարյացակամ թե երկրպագուների, թե պաշտոնատար, թե WCIT մասնակիցների, թե մեր՝ լրագրողների նկատմամբ։ Մինչ հանդիպում, Քիմ։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի