Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/01/2020 19:56
Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ | 1 տոննայից ավելի նվերներ Սիրիայի փոքրիկներին | ՔԱԿ-ն Ռայանէյր ավիաընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ տեղեկացրել է ավիաընկերությանը | ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ | Ժնևում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը |

Առողջապահություն

Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում
Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում
09/10/2019 23:19

Երեւանում կարմրուկի դեպք է գրանցվել. վարակը կարող է տարածվել Էրեբունիում եւ Ավանում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից։

Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու եւ վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում եւ վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երեւան քաղաքի Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են

 

վարակված լինել եւ նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը եւ նոր դեպքերի առաջացմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ եւ արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա եւ պատվաստվել: