Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/01/2020 18:50
Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ | 1 տոննայից ավելի նվերներ Սիրիայի փոքրիկներին | ՔԱԿ-ն Ռայանէյր ավիաընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ տեղեկացրել է ավիաընկերությանը | ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ | Ժնևում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը | Ապօրինի որդեգրման գործով «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց |

Հայաստան

Խոշոր վթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Խոշոր վթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
09/10/2019 23:15

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Land Rover Discovery» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերոբ Դ., ծնված 1987 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև

 

տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: