Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 11:53
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Իրավունք

Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ
Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ
09/10/2019 23:12

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային

 

վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, իսկ բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղամարդ է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։