Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 22:02
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Իրավունք

Շենգավիթի նախկին թաղապետն ապրիլյանի ժամանակ գումար է հավաքագրել, բայց Արցախ չի ուղարկել
Շենգավիթի նախկին թաղապետն ապրիլյանի ժամանակ գումար է հավաքագրել, բայց Արցախ չի ուղարկել
09/10/2019 23:08

Ոստիկանության ԵՔ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ Ըստ այս պահին քննությանը

 
հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը հաշվառելով իր վարորդի անվամբ յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնատար անձը վերականգնել է պատճառված վնասը։ Քննությունը շարունակվում է։