Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/01/2020 04:21
Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) | Սերգեյ Լավրովի ասուլիսը ՝ Լիբիայի հարցով Խաղաղության միջազգային կոնֆերանսի արդյունքներից հետո | ԾՆՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՌՆՈՒՀԻՆ՝ ՏԱԹԵՒԻԿԸ | Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին | Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում | Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ) | ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար | Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան |

ՏՏ

Հայաստանում անօդաչու էլեկտրամոբիլ են ստեղծում
Հայաստանում անօդաչու էլեկտրամոբիլ են ստեղծում
09/10/2019 22:58

Հայ մասնագետները աշխատում են Հայաստանում առաջին անօդաչու էլեկտրամոբիլի նախագծման վրա։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց YEA Engineering-ի տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը, ավտոմեքենայի նախատիպի վրա աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2020թ․ ամառը։

Նրա խոսքերով, YEA Engineering ընկերությունը մշակել է անօդաչու ավտոմեքենաների թեսթավորման վիրտուալ համակարգ։ Անօդաչու ավտոմեքենաների համակարգերի հետ աշխատանքի եւ փորձի ընթացքում էլ ծնվել է սեփական ավտոմեքենան նախագծելու գաղափարը։ «Դա ներքին նախագիծ է, ավտոմեքենան ինժեներական ավանի տարածքում կփոխադրի աշխատակիցներին եւ հյուրերին։ Ներկայում, անցկացվում են նախագծային աշխատանքներ։ Դա կլինի էլեկտրամոբիլ, որի տարողությունը կկազմի 6-8 մարդ։ Էլեկտրամոբիլը կունենա անօդաչու գործառույթներ, որոնք պարբերաբար կավելանան։ Այն հագեցած կլինի ինժեներական ավանին հարմարեցված նավիգացիոն համակարգով»,-

 

հայտարարեց Մարդոյանը։ Տվյալ փուլում նախագծվում է էլեկտրամոբիլն ինքը, հետո դրան կմիանան ռադարներրը, լիդարները եւ տեսախցիկները, նախագծվել են կառավարման բլոկի ալգորիթմները։ Բոլոր բաղադրիչները կթեսթավորվեն լաբորատորային պայմաններում՝ ընկերության կողմից մշակված վիրտուալ թեսթավորման համակարգի օգնությամբ։

Այն հարցին, թե դիտարկվում է արդյոք հետագայում նախագծի վաճառքի կամ ինքնավար էլեկտրամոբիլների զանգվածային արտադրության հնարավորությունը, նա պատասխանեց, որ սկզբի համար անհրաժեշտ է ստեղծել նախատիպը, եւ միայն դրանից հետո կարելի կլինի դիտարկել հետագա հեռանկարները։ «Մենք դեռեւս ոչ մեկի հետ նման հարցեր չենք քննարկել։ Տվյալ փուլում մենք միայն հետաքրքրվում ենք ավտոմեքենայի արտադրության համար անհրաժեշտ ֆինանսավորման մակարդակով, փորձում ենք հասկանալ, թե ինչը կարող է արտադրվել Հայաստանում, իսկ ինչը նրա սահմաններից դուրս։ Սակայն քանի դեռ նախատիպը չկա, արտադրության մասին խոսելը վաղ է»,- ամփոփեց նա։