Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:06
Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ |

Իրավունք

Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս. «Սասնա ծռերի» գործով վկա
Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս. «Սասնա ծռերի» գործով վկա
09/10/2019 12:46

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործից անջատված մասով ամբաստանյալ, գործով վկա Խաչատուր Գիչյանը։

Հիշեցնենք` Խաչատուր Գիչյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին իր  «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրելու համար:

«Մխիթարը մեքենան ուզեց կամ քար պիտի կրեին կամ բուկսիր քաշեին, դա իմ տղու ավտոն էր, իրավունք չունեի տալու, բայց տվեցի»,–ասաց նա։

 Վկան հայտնեց, որ Մխիթարին ճանաչում է  հավաքներից։

Մեղադրողի հարցին, արդյոք խմբի անդամներն իրեն առաջարկել են իր կռազով գնալ ՊՊԾ գունդ եւ հարվածել դարպասներին, Գիչյանը պատասխանեց.

 «Ես գի՞ժ եմ, ինչ եմ տանեմ էդ ավտոն տամ պատին»։

Վկան նաեւ նայտնեց որ քննիչի մոտ սկզբում նշել է, որ ստիպված է տվել իր մեքենան, մինչդեռ դատարանում նշեց, որ իմ կամքով է տվել։

Հաշվի առնելով, որ առկա են էական հակասություններ վկայի՝ դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ, հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները։

Վկան նախաքննական մարմնին պատմել է, որ հուլիսի 16–ին «Նախախորհրդարանի» անդամներից մեկը եկել եւ հետաքրքրվել է մեքենայի տեխնիկական վիճակով, այնուհետեւ հայտնել, որ այն ուզում են օգտագործել քարշակման նպատակով, ինչին ինքը համաձայնել է։

«Հաջորդ օրը՝ հուլիսի 17–ի գիշերը, ժամը 03–ի սահմաններում ինձ կրկին այցելեց նույն մարդը եւ ասաց, որ հանուն հեղափոխության պետք է իմ մեքենայով արագության տակ հարվածեմ եւ մտնեմ ՊՊԾ գնդի տարածք, իսկ մնացածն իրենց գործն է։ Ինձ ասաց, որ հանուն հեղափոխության պարտավոր եմ տալ թե՛ մեքենան, թե՛ կյանքս։ Ես բացատրեցի, որ հեղափոխության կողմնակից եմ, բայց բացառապես խաղաղ ցույցերի եղանակով։ Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ, ինձ կդիտեն, որպես դավաճան եւ հաշվեհարդար կտեսնեն հետս, իսկ եթե փախչեմ՝ կոչնչացնեն ընտանիքս»,–հայտնել է վկան՝ նշելո, որ սպառնալիքի ազդեցությա տակ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պայմաններում խմբի անդամները մեքենան խլել եւ տարել են։