Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 07:44
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Հայաստան

Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում (ֆոտո)
Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում (ֆոտո)
09/10/2019 12:31

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 9-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

Նախագահի աշխատակազմը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:

 

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը:

Քիմ Քարդաշյանը Բաղրամյան 26-ում է