Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 08:06
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Մամուլի տեսություն

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
09/10/2019 07:49

Ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովը հավաքվում է գրեթե ամեն շաբաթ։ Հանձնաժողովականներից մեկը պատմեց․ «Առայժմ փաստաթղթերի հետ ենք աշխատում, նախապատրաստում, ուղարկում, հավաքում, ուսումնասիրում»: Շա՞տ մարդ եք կանչել հանձնաժողով։

«Ակնառու՝ երեւի թե ՊՆ հակահետախուզության վարչության պետի տեղակալ Շարյանին ենք կանչել-լսել, իրենից առաջ մի սերժանտ էր»: Կարեւոր բա՞ն ասացին։ «Հա, հետաքրքիր էր, սակայն հայտնի տվյալներ էին»: Ո՞ւմ եք կանչելու։ «Յուրի Խաչատուրովին»: Կգա՞։ «Այո, համաձայնություն արդեն տվել է»: Հետո Սերժ Սարգսյանի՞ն։ «Կարծում եմ՝ այո, բայց թերեւս չի գա»: