Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:06
Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ |

Իրավունք

Այնթափի N 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին եւ որովայնին
Այնթափի N 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին եւ որովայնին
09/10/2019 00:17

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների

 

հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթափ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում այդ դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են բաժին, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։