Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/08/2020 20:30
Կադրեր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից | Անհասականալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան | ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատական ​​համակարգում իրականացվող ռեֆորմի կապակցությամբ | Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ | Մակրոնը հինգշաբթի կայցելի Լիբանան | Հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից. Աննա Նաղդալյան | Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև | Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am |

Տնտեսություն

Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա. փոխվարչապետ
Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա. փոխվարչապետ
08/10/2019 22:17

Այս պահին Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա: Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հունվարի 1-ից գազի հնարավոր թանկացման մասին հարցին:

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են:

«Դուք գիտեք, որ լոկալ իմաստով գազի գինը որոշվում է 3 բաղկացուցիչ մասերով՝ սահմանին գազի գին, ընթացիկ ներդրումներ եւ ընթացիկ ծախսեր: Ըստ

 

էության, գնային փոփոխությունները կախված են այդ բաղկացուցիչ մասերի շուրջ բանակցային գործընթացից: Կարծում եմ՝ ԵԱՏՄ ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկա, որտեղ պետք է միասնական քաղաքականություն լինի: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե տվյալ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, ապա մենք շահեկան դիրքում կհայտնվենք»,- ասաց Գրիգորյանը: