Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 11:53
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Իրավունք

Սաղմոսավանի գյուղապետը կասկածվում է 1,5 միլիոն դրամ յուրացնելու համար․ քրեական գործ է հարուցվել
Սաղմոսավանի գյուղապետը կասկածվում է 1,5 միլիոն դրամ յուրացնելու համար․ քրեական գործ է հարուցվել
08/10/2019 22:08

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչակակ բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավար 33-ամյա Գևորգ Ավագյանի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Աշտարակի ոստիկանները պարզել են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Սաղմոսավանք վանական համալիրում Գ.

 

Ավագյանի գիտությամբ կայանատեղիի համար վարորդներից հավաքագրված 1 մլն 595 հազար դրամ գումարից Սաղմոսավանք համայնքի բյուջե մուտքագրվել է 119 հազար 600 դրամը, իսկ մնացածը 1 մլն 475 հազար դրամը նրա կողմից յուրացվել է։

Քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչություն։