Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 11:52
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Քաղաքականություն

Լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից. Ռոբերտ Քոչարյան
Լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից. Ռոբերտ Քոչարյան
08/10/2019 16:19

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին և սատարողներին։

«Շնորհակալություն եմ հայտնում երեկ հրապարակված հայտարարության նախաձեռնման համար։ Ոգևորիչ է, երբ Հայաստանի և Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, ովքեր միացել են հայտարարությանն ու ողջունել այն սոցիալական ցանցերի և այլ հարթակներում։

Շնորհակալ եմ։

Հարկ եմ համարում ընդգծել՝ ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար,

 

մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների։ Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետևած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։

Ուզում եմ իմանաք՝ ։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ, և դա չի կարող կոտրել իմ կամքը։

Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է և մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին», - ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում։