Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 07:38
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանի մտերիմներին
«Հրապարակ». Աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանի մտերիմներին
08/10/2019 09:56

«Հրապարակ. թերթը գրում է. «Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ լարված են, եւ պատճառը Վանեցյանին պաշտպանող հայտարարությունը չէ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելը։ Վերջին ամիսներին գործընթաց է գնում Սասուն Միքայելյանի կշիռը նվազեցնելու ուղղությամբ։ Եվ դա հատկապես արվում է նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։

Դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին, աշխատանքից ազատվել է ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի

 

հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, եւ այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։ Իսկ օրեր առաջ էլ աշխատանքից ազատել են Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին։ Ոստիկանության լրատվականից պարզաբանեցին՝ երկարամյա ծառայությունից հետո անցել է թոշակի։ Բայց հասկանալի է, որ դա ընդամենը ֆորմալ ձեւակերպումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում