Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/01/2020 05:18
Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) | Սերգեյ Լավրովի ասուլիսը ՝ Լիբիայի հարցով Խաղաղության միջազգային կոնֆերանսի արդյունքներից հետո | ԾՆՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՌՆՈՒՀԻՆ՝ ՏԱԹԵՒԻԿԸ | Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին | Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում | Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ) | ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար | Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան |

Աշխարհ

Մեկնարկում է «Գրին քարտի» 2021թ. ծրագրով հայտերի ընդունումը
Մեկնարկում է «Գրին քարտի» 2021թ. ծրագրով հայտերի ընդունումը
08/10/2019 09:26

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Դիմորդները կարող  են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ:

Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են հայտերը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Անկախ այն հանգամանքից անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, յուրաքանչյուր անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ՝ գրանցման համար սահմանված ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճար են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա

 

պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Պետք է պահպանել գրանցման հաստատման թերթիկը եւ եզակի համարանիշով հաստատման համարը:

Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է հանրությանը կեղծ նամակների մասին, որոնց հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից:   Խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզաների ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք՝ երբ եւ ինչ պետք է սպասել եւ ումից:  ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնում շահելու մասին լուրը: Փոխարենը, մասնակիցները կարող են պարզել իրենց դիմումի կարգավիճակը ծրագրի պաշտոնական կայքում՝օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Ներգաղթային վիզաների հարցազրույցի մասին տեղեկությունը եւս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կարեւոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռեւս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահողները պետք է մասնակցեն հարցազրույցին եւ որակավորված լինեն վիզա ստանալու համար:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2021-ի հրահանգներում, որոնք զետեղված են այս էջում: