Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/01/2020 05:27
Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) | Սերգեյ Լավրովի ասուլիսը ՝ Լիբիայի հարցով Խաղաղության միջազգային կոնֆերանսի արդյունքներից հետո | ԾՆՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՌՆՈՒՀԻՆ՝ ՏԱԹԵՒԻԿԸ | Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին | Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում | Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ) | ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար | Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան |

Աշխարհ

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը
Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը
07/10/2019 23:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «կործանել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան դուրս գա թույլատրելիի սահմաններից:

«Ինչպես արդեն հստակ հայտարարել էմ նախկինում, այժմ կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որն, իմ մեծ ու չգերազանցված իմաստուն գնահատականով,

 

կանցնի սահմանները, ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես արել եմ նախկինում»,-  գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Թրամփի խոսքով՝ եվրոպական երկրները, Թուրքիան և մյուսները պետք է հետևեն ԻՊ-ի բռնված գրոհայիններին և նրանց ընտանիքներին:

«ԱՄՆ-ն շատ ավելի է արել, քան որևէ մեկն ակնկալում էր, այդ թվում՝ 100 տոկոսով կոտրել է ԻՊ-ի խալիֆայությունը: Այժմ մյուսները ևս տարածաշրջանում, որոնք մեծ հնարավորություններ ունեն, պետք է պաշտպանեն իրենց տարածքը»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը:

Թուրք պաշտոնակցի՝ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Թուրքիան պատասխանատվություն կկրի ԻՊ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարվել են վերջին երկու տարում: