Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 11:52
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Կրթություն

ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ ՀՕԳՈՒՏ ՄԵԶ, ԱՅՍԻՆՔՆ ԵՊՀ-Ի ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ ՀՕԳՈՒՏ ՄԵԶ, ԱՅՍԻՆՔՆ ԵՊՀ-Ի ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
07/10/2019 20:51

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից,  ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը Երևանի պետական համալսարան հիմնադրամի դեմ հայցով դիմել է դատարան։

«Հրապարակի» հետ զրույցում  ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց․ «Խնդիրը եղել է այն, որ ամիսներ առաջ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը գրություն էր ուղարկել, որ ուզում են 30 աշխատակցի աշխատանքից ազատել։ Արհեստակցական կազմակերպությունը այս կապակցությամբ անհամաձայնություն հայտնեց և թույլ չտվեց աշխատողներին ազատեն աշխատանքից, նրանք հիմա աշխատում են։ Այս ամենի հետ չհամակերպվելով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը գրություն ուղարկեց, որտեղ նշվում էր, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին մեր հետ կոլեկտիվ պայմանագիրը խզել։

Արհեստակցական կազմակերպությունը նախ փորձեց հարցը լուծել արտադատական ճանապարհով, այսինքն դեռ դատարան չդիմել, ես գրություն ուղարկեցի ռեկտորի պաշտոնակատարին, որ ձեր գործողությունները ապօրինի են,

 

հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, դուք իրավունք չունեք կոլեկտիվ պայմանագիրը խզելու, որովհետև որևէ պատճառաբանություն չկա, որևէ պատճառ չի նշվում, թե ինչու է փորձ արվում պայմանագիրը խզել։ Արդեն սրանից հետո ինքը նորից գրություն ուղարկեց, թե կոլեկտիվ պայմանագիրը խզելու միակ պայմանը իր ցանկությունն է, ուրիշ ոչինչ։ Սա մինչև դատարան դիմելն է տեղի ունեցել»։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝  դատարան դիմելու պահանջը եղել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին արգելել խզելու կոլեկտիվ պայմանագիրը։

«Ի ուրախություն մեզ, դատարանն արդեն իր որոշումը կայացրել է, հայցն ամսի երեքով ընդունել է վարույթ և արգելել է ռեկտորի պաշտոնակատրին կոլեկտիվ պայմանագրի խզման հետ կապված որևէ գործողություններ կատարել։ Այսինքն հիմա կոլեկտիվ պայմանագիրը ինքը չի կարողանալու խզել։ Դատարանը որոշում կայացրեց ի օգուտ մեզ, այսինքն՝ ԵՊՀ-ի ամբողջ աշխատակազմի»,- նշեց Ավետիսյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, սակայն նա մեր զանգերին այդպես էլ չարձագանքեց։