Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 08:18
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Արցախ

Արցախցի մարզիկ Արմեն Հայրապետյանը միջազգային մրցաշարում հաղթանակ է գրանցել
Արցախցի մարզիկ Արմեն Հայրապետյանը միջազգային մրցաշարում հաղթանակ է գրանցել
07/10/2019 17:50

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքում անցկացված խառը մենամարտեր սպորտաձևի AFFA FC 1 միջազգային մրցաշարում արցախցի մարզիկ, «Ուլտիմաքս» կազմակերպության MMA մարզաձևի աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը գրավել է առաջին մրցանակային տեղ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ միջազգային մրցաշարին մասնակցել են Արցախի,
 
Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ֆրանսիայի մարզիկները:

 
«Առաջին ռաունդում խեղդող հնարքով դարձա միջազգային մրցաշարի չեմպիոն՝ հաղթելով Իրանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկին: Հաղթանակս նվիրել եմ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին»,-մասնավորապես ասել է նա:
 
Մարզիկը նշել է նաև, որ մրցաշարի հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով  և պատվոգրերով: