Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 12:58
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ | Քիմ Քարդաշյանը Netflix-ի շոուի նկարահանումներին մասնակցելուց հետո մոր և քույրերի հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում (լուսանկարներ) | Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար) | Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար | Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ | Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժանյանների ընտանիքին (ֆոտո) | Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի դատական գործով վկաների հարցաքննության փուլը | Սիմոն Մարտիրոսյան․ Կարծում եմ՝ մինչեւ Տոկիոյի Խաղերը կգա Ռիոյի ոսկե մեդալը |

ՏՏ

Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 6s-ը
Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 6s-ը
07/10/2019 17:25

Apple կորպորացիան iPhone 6s-ի եւ 6s Plus-ի անվճար նորոգման ծրագիր Է գործարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության աջակցման կայքում: «Apple-ն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ առանձին iPhone 6s-եր եւ 6s Plus-ներ կարող են չմիանալ շարքից դուրս եկած բաղադրիչների պատճառով:

Ընդգծվում Է, որ խնդիրը վերաբերում Է միայն սահմանափակ թվով սարքերի, որոնք թողարկվել են 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի օգոստոսն ընկած

 

ժամանակաշրջանում, եւ ոչ բոլոր iPhone 6s-երը կհաջողվի անվճար նորոգել: Ստուգելու համար՝ սմարթֆոնին վերաբերում Է արդյոք ծրագրի գործողությունը, հարկավոր Է հեռախոսի սերիական համարը ներմուծել կայքի հատուկ դաշտ»,-ասված Է ընկերության կայքում: Այն դեպքում, եթե iPhone-ը թողարկվել Է նշված ժամանակաշրջանում, պահանջվում Է դիմել պաշտոնական ծառայության կենտրոն: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերին, որոնք նման խափանման պատճառով սպասարկման կենտրոն են դիմել նախքան անվճար վերանորոգման մասին Apple-ի հայտարարելը, կարող են վերադարձնել նորոգման համար վճարած գումարը: