Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 05:58
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Առողջապահություն

Բողոքի ակցիա` առողջապահության նախարարության դիմաց. ավելի հաճախ են դարձել մանկական և մայրական մահացության դեպքերը
Բողոքի ակցիա` առողջապահության նախարարության դիմաց. ավելի հաճախ են դարձել մանկական և մայրական մահացության դեպքերը
07/10/2019 14:21

«Առողջ հանրություն» ՀԿ-ն առողջապահության նախարարության առջև բողոքի ակցիա է իրականացնում։

«Ակցիայի նպատակն է բարձրացնել բողոքի ձայնը առողջապահության նախարարության լռության դեմ։ Վերջին ամիսներին ավելի հաճախ ենք ականատես լինում մանկական և մայրական մահացության դեպքերին։ Պահանջում ենք, որ բոլոր այդ դեպքերը դառնան քննարկման առարկաներ ոչ միայն իրավապահ կառույցների կողմից, այլ նաև նախարարության, ստեղծված առանձին հանձնաժողովների կողմից։ Ոչ միայն մահացության դեպքերի մասին է պետք լսելի դարձնել, այլ այն բոլոր դեպքերի մասին, երբ հետպատվաստումային օրերին երեխաները հայտնվում են հիվանդանոցում», - լրագրողներին ասաց Մարինա Խաչատրյանը։

Նա նշեց` չի կարելի առանց հետազոտություններ իրականացնելու ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար հայտարարել, թե այստեղ պատվաստումը դեր չուներ։

Նա քաղաքացիներին կոչ արեց լիարժեք հետազոտել երեխաներին՝ մինչև պատվանյութ օգտագործելը։

«Ակցիան իրականացնում ենք որպես ծնողներ, ովքեր պատասխանատու են մեր յուրաքանչյուր երեխայի համար», - ասաց Խաչատրյանը։

Նա հույս հայտնեց, որ նախարարն անձամբ ականջալուր կլինի իրենց պահանջին։

«Եթե մեր պահանջը չիրականացվի, այս բողոքի ակցիան լինելու է շարունակական», - ասաց Մարինա Խաչատրյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները երեխայի չհագած կոշիկներ և մոմեր էին շարել նախարարության աստիճաններին։