Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/01/2020 04:33
Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) | Սերգեյ Լավրովի ասուլիսը ՝ Լիբիայի հարցով Խաղաղության միջազգային կոնֆերանսի արդյունքներից հետո | ԾՆՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՌՆՈՒՀԻՆ՝ ՏԱԹԵՒԻԿԸ | Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին | Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում | Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ) | ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար | Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան |

Աշխարհ

«Լյուբե» խմբի ղեկավարը պատմել է, թե ինչպես է Պուտինին 100 դոլարանոց թղթադրամ առաջարկել (տեսանյութ)
«Լյուբե» խմբի ղեկավարը պատմել է, թե ինչպես է Պուտինին 100 դոլարանոց թղթադրամ առաջարկել (տեսանյութ)
07/10/2019 10:49

Ռուս երաժիշտ, «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը պատմել է НТВ-ին, որ ավելի քան 10 տարի առաջ փորձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 100 դոլարանոց թղթադրամ տալ:

Երգչի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել Կրեմլում կայացած գալա համերգից հետո: Երաժշտին հրավիրել են նախագահի մոտ` Կրեմլի սրահներից մեկը, որտեղ Պուտինը Ռաստորգուևին դաշույն է նվիրել: Այդ ժամանակ Ռաստորգուևը հիշել է հին ռուսական մի սովորույթ, համաձայն որի եթե որևէ մեկին սառը զենք են նվիրում, նվիրողին պետք է շնորհակալություն հայտնել ցանկացած արժողության թղթադրամով, որպեսզի նրանք չվիճեն:

«Գրպանումս 100 դոլարանոց թղթադրամ կար, մեկնեցի այն նախագահին` որպես կատակի դրսևորում: Նախագահը դրական արձագանքեց, գնահատեց կատակը, սակայն գումարը չվերցրեց»,- ասել է Ռաստորգուևը:

Երաժիշտը նաև նշել է, որ նախագահ Պուտինից շատ կատակներ է լսել, և նրան միշտ զարմացրել է այն հանգամանքը, թե նախագահն ինչպես է կարողանում կատակել նույնիսկ լուրջ միջոցառումների ժամանակ` հավելելով, որ Պուտինը հիանալի հումորի զգացում ունի, և նրա կատակները շատ հաջող են ու տեղին: