Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/12/2019 10:06
Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատում է նրա լավ կամ վատ ընկեր լինելը. ժամանակը ցույց կտա, թե Սերժ Սարգսյանը լավ ընկեր, ղեկավար է եղե՞լ, թե՞ ոչ. Ռուբեն Հայրապետյան | Արմավիրի համայնքապետը մանկապարտեզի տնօրենին ազատել է աշխատանքից փոխքաղաքապետին «խոզապահ» ասելու համար | «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան | Հարցը չափազանց կարևոր է. Էդմոն Մարուքյանը դիմել է Տաթևիկ Ռևազյանին | Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զահրաբյան | Սենատի բանաձեւից հետո կսպասվի Հայոց ցեղասպանության ընդունման ալիք ԱՄՆ դաշնակիցների կողմից. Նադեին-Ռաեւսկի | Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը | Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը |

Առողջապահություն

«Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցը ներխուժել է տնօրենի աշխատասենյակ,  փորձել է հարվածել  տնօրենին
«Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցը ներխուժել է տնօրենի աշխատասենյակ, փորձել է հարվածել տնօրենին
04/10/2019 16:52

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ 

Alina Nikoghosyan-ը գրառում է կատարել.



Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները: