Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:27
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Աշխարհ

Լվովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել Ան-12 բեռնատար ինքնաթիռը. զոհվել է 5 մարդ (թարմացված, լուսանկարներ)
Լվովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել Ան-12 բեռնատար ինքնաթիռը. զոհվել է 5 մարդ (թարմացված, լուսանկարներ)
04/10/2019 11:33

11.25  Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը հայտնել է, որ վթարային վայրէջքի հետևանքով զոհվել է 5 մարդ: 

 

10.51 Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Ան-12 ինքնաթիռը: Նախնական տվյալների համաձայն՝ կան զոհեր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը, գրում է meduza.io-ն: 

Օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 1 բեռի ուղեկցորդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին: Այս մասին սկզբում գրել էր Վլադիսլավ Կրիկլիյը, ավելի ուշ հեռացրել է հրապարակումը:

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով` ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել է ժամը 7:10-ի սահմաններում, 19 րոպե անց անձնակազմի անդամներից մեկը ռադիոկապի միջոցով հայտարարել է արտակարգ վայրէջքի մասին: 7:46-ի սահմաններում Ան-12-ը հայտնաբերել են թռիչքուղուց մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհի նշաններ չեն եղել: Ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պատճառը կարող էր վառելիքի պակասը լինել:

Դա բեռնատար չվերթ էր, որը մեկնել էր իսպանական Վիգոյից թուրքական Ստամբուլ և պետք է վերալիցքավորվեր Լվովում: