Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 04:54
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Ռազմական

Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում
02/10/2019 15:53

Երեկ՝ հեկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան ժամը 22:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանագրային զինծառայող Ս. Հ.-ի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր, կյանքին վտանգ չի սպառնում: Տնօրենի փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկությունը չմեկնաբանեց: Նարեկ Կիրակոսյան



© factor.am