Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 04:08
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Արցախ

Գերմանական խոշոր ներդրումային ընկերությունը 150 հեկտար նռան և ընկուզենու այգիներ կտնկի Արցախում
Գերմանական խոշոր ներդրումային ընկերությունը 150 հեկտար նռան և ընկուզենու այգիներ կտնկի Արցախում
30/09/2019 10:28

Ազատ Հայրենիք  կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն🇩🇪 և Ժնև🇨🇭 քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ: Չնայած նրանք դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց:

Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ🌳🌳🌳 տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավե­լի քան 10 հա­զար հեկ­տար նոր այ­գիների հիմնման մեծ ծրագրին:

Այցի ընթացքում գերմանացի մեր գործընկերների ուղեկցությամբ մասնակցել եմ նաև Մյունխեն քաղաքում կազմակերպված ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնին: Կարծում եմ՝ Արցախում անցկացվող փառատոններին նոր շունչ հաղորդելու համար ուսանելի շատ բան ունենք:

Ընդհանրացնելով այցիս արդյունքները՝ կարող եմ հայտարարել, որ եվրոպական ավելի մեծ ներդրումների ներգրավումն Արցախում այլևս իրողություն է, և համոզված եմ, որ տարեցտարի այն կամրապնդվի նոր նախագծերի իրականացմամբ: