Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 08:55
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Արցախ

Արթուր Վանեցյանն Արցախում է. հայտնի է այցի նպատակը
Արթուր Վանեցյանն Արցախում է. հայտնի է այցի նպատակը
28/09/2019 14:31

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է Արցախում: Տեղեկություններ կային, որ նա հանդիպելու է Արցախի հանրապետության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների հետ: Factor.am-ը պարոն Վանեցյանին խնդրեց մեկնամաբենլ, թե ինչ նպատակով է մեկնել Արցախ: «Իմ անձնական կյանքը, ինչ կարեւոր է, թե ես որտեղ եմ: Այո՛, Արցախում եմ, բայց պետական մակարդակի ոչ մի հանդիպում նախատեսված չի: Արցախում եմ Պարգեւ Սրբազանի հրավերով՝ Արցախի թեմի 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները հայտնի դարձան սեպտեմբերի 16-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ: Նույն օրն Արթուր Վանեցյանն աղմկոտ հայտարարություն տարածեց, կոչ անելով իշխանություններին «Կանգ առնել», բայց, թե հատկապես ինչ հարցերի էր վերաբերում «կանգ առի» կոչը, ոչ Արթուր Վանեցյանը, ոչ էլ իշխանությունները չմեկնաբանեցին: Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի աշխատանքի արդյունքները չի գոհացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ եղել է պաշտոնանկության պատճառ: Նարեկ Կիրակոյսան

© factor.am