Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 14:10
Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն. հարուցվել է քրգործ (տեսանյութ) | Հայաստանը Էլդորադո չէ, որտեղ ամեն ինչ կատարյալ է. Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է տարբեր երկրներում գործարար աշխարհի համար առկա ներդրումային ռիսկերը (տեսանյութ) | Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է | «Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները | Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան | Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել |

Արցախ

Պայմանական ռազմական դրություն՝ Հայաստանում և Արցախում
Պայմանական ռազմական դրություն՝ Հայաստանում և Արցախում
25/09/2019 14:48



Հայկական երկու հանրապետություններում սկսվել են զորավարժություններ: ՊԲ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի:

Զորախաղերի առաջին փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի:

Զորավարժությանն ակտիվ ներգրավվում է նաև պահեստազորը: Սահմանված ժամին սկսել են գործել անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերը: Նախագահ Սահակյանն այցելեց Ստեփանակերտի հավաքակայաններ, հանդիպել պատասխանատուների, զրուցել հավաքակայան ներկայացած զինապարտների հետ:

Պահեստազորի կցագրման, ծանուցման հարցերում նախորդ զորահավաքից հետո նորություններ կան: Խնդիրները կարգավորվում են ավելի օպերատիվ, առանց կուտակումների: Անփոփոխը զորահավաքի մասնակիցերի ակտիվությունն է: Պահեստազորը հավաքվում է սահմանված ժամկետներից ավելի արագ:

Զորքերի կառավարման կետերում Պաշտպանության բանակի պատասխանատուները երկրի ղեկավարին ներկայացրեցին զորավարժության մանրամասները: Իրավիճակը հնարավորինս մոտեցված է իրական պայմաններին: Նախատեսված են նաև հակառակորդին ապակողմնորոշելու, զորքերի իրական տեղաշարժը և իրական պայմաններում անելիքները քողարկելու գործողություններ: Զորավարժության երկրորդ և երրորդ փուլերում սպասվում են մարտական կրակով զորախաղեր՝ ստորաբաժանումների և տեխնիկայի ներգրավմամբ: Զորավարժությունը կտևի 4 օր: