Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:34
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Կրթություն

Թեժ բանավեճ՝ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստի ընթացքում
Թեժ բանավեճ՝ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստի ընթացքում
25/09/2019 11:46





Գիտխորհրդի արտահերթ նիստն անցել է բուհի ղեկավարների և ուսանողների միջեվ թեժ բանավեճերով:

Ռեկտոր Գեղամ Գևորգյանի նյարդերը տեղի տվեցին հենց սկզբից՝ գիտխորհրդի արտահերթ նիստը դեռ չսկսված: Արտահերթը հրավիրել էին ուսանողները:

Ի վերջո, ռեկտորը տեղում որոշեց՝ ելույթի համար ուսանող Մաթևոսյանն ունի հինգ րոպե, երկուսն արդեն օգտագործել է: Օրակարգում երկու հարց էր՝ նախ, ինչու է որոշել հոգաբարձուների խորհուրդը քննարկել հարցեր, որոնք գիտխորհուրդը չի հաստատել: Գիտխորհրդում մերժված, բայց հոգաբարձուների խորհրդում քննարկված հարցերից մեկը Բյուրականի ուսումնաարտադրական բազայի վաճառքի հարցն էր: Գիտխորհուրդը մերժել էր, հոգաբարձուները՝ քննարկեցին երկար ու հարցը հետաձգեցին: 

Բյուրականի ուսումնաարտադրական կենտրոնն, իրոք, չի վաճառվել, բայց ուսանողներին այլ հարց է հուզում: Ինչպես է գիտխորհրդում մերժված հարցը հասել հոգաբարձուների խորհուրդ՞ : Հոգաբարձուները չեն չարաշահում արդյոք իրենց լիազորությունները: 

Եթե արտահերթ նիստ է, պետք է արդյոք, հաստատել օրակարգը: Քննարկումը թեժացավ, այս անգամ էլ ռեկտորը սաստեց ուսխորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարին: 

Ի վերջո, օրակարգը դրվեց քննարկման ու չհաստատվեց: Չկա օրակարգ, չկա նիստ: Այստեղ տեղի տվեցին գիտխորհրդի անդամների նյարդերը: 

Ի վերջո, օրակարգը դրվեց քվեարկության ու չանցավ: Օրակարգը սպառվեց, Ռեկտորը հեռացավ, ուսանողների հարցերը մնացին անպատասխան: Օրակարգի մյուս հարցը՝ մայր բուհի 100-ամյակն էր, որն այդպես էլ նորմալ չնշվեց, նույնիսկ, երբ հեռացավ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Կային խոսակցություններ, որ հենց նրա չհեռանալն էր հարյուրամյակի տոնակատարությունները հետաձգելու պատճառը: