Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 07:38
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Տարածաշրջան

Որոշ բեռնափոխադրողների մոտ առաջացել է հավելյալ ձևակերպումների անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Լարսում իրավիճակի մասին
Որոշ բեռնափոխադրողների մոտ առաջացել է հավելյալ ձևակերպումների անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Լարսում իրավիճակի մասին
24/09/2019 11:53

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն են տարածել «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտնում են.

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։

Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։

ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով»: