Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 13:36
Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել | Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյանի ելույթը Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին | Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ | Քիմ Քարդաշյանը Netflix-ի շոուի նկարահանումներին մասնակցելուց հետո մոր և քույրերի հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում (լուսանկարներ) | Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար) | Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար |

Արցախ

Ինչպես անցան ՏԻՄ ընտրություններն Արցախում և ինչ հաջողություններ գրանցեց Ազատ Հայրենիք  կուսակցությունը
Ինչպես անցան ՏԻՄ ընտրություններն Արցախում և ինչ հաջողություններ գրանցեց Ազատ Հայրենիք կուսակցությունը
22/09/2019 23:47

Մարտակերտի շրջանի 43 համայնքներից 29-ում ՏԻՄ վերջին ընտրություններում համայնքի ղեկավարներ են ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ և համակիր թեկնածուները: Հայաստանի Անկախության օրը Ազատ հայրենիք կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարտակերտի տարածքային գրասենյակում հանդիպել է նրանց հետ:
Ազատ հայրենիք կուսակցության ղեկավարը այցելել է նաեվ Քաշաթաղի շրջան և հանդիպել նորընտիր և վերընտրված կուսակից և համակիր համայնքի ղեկավարների հետ: Շրջանի 54 համայնքներից 45-ում Ազատ Հայրենիքը ստացել է վստահության քվե: Ի դեպ, 45-ից 40-ը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներ են, որոնց մի մասը անդամակցության դիմում է գրել համայնքի ղեկավար ընտրվելուց հետո:




ՏԻՄ վերջին ընտրություններում Մարտունու շրջանի 35 համայնքներից 24-ում «Ազատ հայրենիք» կուսակցությանն անդամակցող կամ համակիր թեկնածուները ընտրվել կամ վերընտրվել են որպես համայնքի ղեկավարներ:
Հանրային այս մեծ վստահությունը կապիտալացնելու համար Արայիկ Հարւոթյունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է նրանց հետ, և միասին փորձել են սահմանել այն օրակարգը, որով պետք է առաջնորդվեն նրանք առաջիկա տարիներին: Համայնքների զարգացման համար առանձնացվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծախսերի ծրագրեր՝ պետական, բարեգործական և մասնավոր ներդրումների հաշվին կյանքի կոչելու նպատակով:
Ասկերանի շրջան, Ազատ Հայրենիք կուսակցությունը 42 համայնքներից 30-ում վստահության մանդատ է ստացել: Կային համայնքներ, որտեղ բացի առավելագույն ձայներ ստացածից, մրցակից թեկնածուները ևս եղել են Ազատ Հայրենիք կուսակցության անդամ կամ համակիր:



Սեպտեմբերի 8-ին մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին կարևոր արձանագրում էր:
«Ազատ հայրենք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ընտրություններն անցել են ընտրական օրենսգրքի օրենքի տառին համապատասխան, ընտրախախտումներ չեն արձանագրվել, ինչն, ըստ նրա, ամենամեծ ձեռքբերումն է: Վահրամ Պողոսյանն ավելացրեց՝ «Ազատ հայրենիք»-ը փայլուն ու ջախջախիչ հաղթանակ է տարել.«12 քաղաքային համայնքներից 10-ում թեկնածու ենք առաջարդել, 10-ում էլ հաղթել են։ Այնպիսի համայնքներ ինչպիսին են օրինակ՝ Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Բերձորը, Քարվաճառը։ 228 համայնքներից 130-ում այս պահին հաղթել ենք, բայց քանի որ անկուսակցական թեկածուներից ստանում ենք հայտեր «Ազատ հայրենիքի» շարքերը համալրելու համար՝ առաջիկա օրերին թիվն ավելի մեծ է լինելու,ուստի մի ի քանի օր անց ավելի մեծ ներկայացվածության մասին կարող ենք խոսել»։