Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 14:24
Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն. հարուցվել է քրգործ (տեսանյութ) | Հայաստանը Էլդորադո չէ, որտեղ ամեն ինչ կատարյալ է. Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է տարբեր երկրներում գործարար աշխարհի համար առկա ներդրումային ռիսկերը (տեսանյութ) | Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է | «Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները | Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան | Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել |

Հայաստան

Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին
Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին
20/09/2019 18:18

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը մասնակից է եղել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում զինվորական սպաների և իր օգնականի միջև տեղի ունեցած վիճաբանությանը։

«Իմ մասնակցությունը միանշանակ բացառեք, որովհետև մեր տան տեսախցիկները ֆիքսել են՝ երբ եմ ես տուն գնացել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։

Նա նաև ասաց, որ սպաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, հարբած վիճակում։

«Երբ օգնականս տուն գնալիս է եղել, բակում նկատել է հարբած վիճակում չորս բարձրաստիճան սպայի, որոնք հայհոյախառն զրույց են ունեցել միմյանց հետ։ Մեքենան կանգնացրել է, փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, հարձակում են գործել նրա վրա։ Առաջացել է վիճաբանություն, հրմշտոց, օգնականը փորձել է փախչել, բայց նրան հետապնդել են մինչև բնակարանը՝ 3-րդ հարկ։ Այդ ընթացքում նա փորձել է ինքնապաշտպանվել, որովհետև բանակի սպաներ են եղել, բավականին ամրակազմ։ Որքանով տեղյակ եմ, նրանցից մեկն ընկել է՝ գլուխը հարվածելով աստիճանավանդակին», - Aysor.am-ին ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ ինչից է սպան ստացել վնասվածքներ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սպայի մոտ նախնական ախտորոշումը հետևյալն է՝ փակ ծանր ԳՈՒՎ գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ բացի այդ սպայից մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

«Հայ բարձրաստիճան սպան հարբած վիճակում չպետք է նման իրավիճակ ստեղծեր, սպան չպետք է վտանգ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար», - նշեց Վայոց Ձորի մարզպետը։

Անդրադառնալով իր տարբեր շրջանակների կողմից հնչեցվող իր հրաժարականի մասին հայտարարություններին՝ Սարգսյանն ասաց.

«Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, հարբած սպաների վարքագծի համա՞ր։ Իմ օգնականը տուն գնալիս է եղել և ակամայից մասնակից է եղել։ Ես որքանով տեղյակ եմ, նրանք վիճաբանություն են ունեցել մի քանի օբյեկտներում, որտեղ ոգելից խմիչք են օգտագործել։ Կարծում եմ՝ այս գործը պետք է մանրամասն քննվի և բոլոր մեղավորները պատժվեն»։

 
 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան