Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 05:31
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Իրավունք

Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժեց՝Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը
20/09/2019 17:13

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։

Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր գրավով ազատ արձակել նախկին նախագահին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նույն դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր պաշտպանների նույնաբովանդակ մեկ այլ միջնորդություն. այդ ժամանակ փաստաբանները դատարանից պահանջում էին Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի հայտնի որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Քոչարյանին կալանքից։ Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը փաստաբանների խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։