Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:02
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Կրթություն

Կգործարկվի նախակրթական համակարգում կրթության աջակցման ծրագիրը
Կգործարկվի նախակրթական համակարգում կրթության աջակցման ծրագիրը
19/09/2019 12:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Արայիկ Հարությունյանը այսօր կառավարույան հերթական նիստին ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու որոշման նախագիծը:
Նախարարը ներկայացրեց, որ այ նախագիծը նաև նախընտրական ծրագրում է եղել: Այսպիսով նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցողծառայությունների մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխանեիբացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։
Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվու է ծնդդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստ չափաքանակները, ինչպես նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների երկարաօրյա խամքի ապահովման հարցը, ինչը հատկապես աշխատող ծնողների համար կարևոր է: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչև տարեվերջ այս ուղղությամբ կոմպլեքս փաթեթով ն առաջարկներ պետք է ներկայացնեն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր, Երևանի և մարզերի համապատասխանելիությանը: «Ունենք համայնքներ, որտեղ մի համայնքում մանկապարտեզ կա մյուսում չկա և մեծ դժվարություններ են առաջանում ծնողների համար երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,-ասաց նա և նշեց, որ համայնքներ կան իրենք են կարգավորում հարցերը վճարի հետ կապված: