Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 13:12
10 հրաժարական, որ տրվել են բյուջեի վատնումների համար | ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը | Ձեր դատին եմ հանձնում իմ նոր՝ «ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ» աշխատանքը. Իվետա Մուկուչյան | «Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը |

Կրթություն

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն
18/09/2019 13:24

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի  կունենա համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:

  ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով խրախուսել ուսանողներին, շրջանավարտներին, հետազոտողներին, խթանել նրանց գաղափարներն ու ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև աշխուժացնել բուհ-գործատու համագործակցությունը: ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, հիմնել՝ բիզնես:

ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումն ու կահավորումը գալիս է համալրելու այն բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել և կյանքի են կոչվել ԵՊԼՀ-ի շրջանավարտ, արդեն իսկ ուսանողների  մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի ջանքերով: Հուրախություն ուսանողների, վերջինս անձամբ ներկա կգտնվի կենտրոնի բացմանը:

ՍՄԱՐԹ կենտրոնի կամավոր-ուսանողներից մեկը ժպիտով մեկնաբանեց... «Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում…»: