Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով։ Այս մասին հայտնի է դարձել «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։

Հաղթողն ընտրվել է պրոֆեսիոնալ միջազգային ժյուրիի, մանկական միջազգային ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում: