Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 14:49
Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն. հարուցվել է քրգործ (տեսանյութ) | Հայաստանը Էլդորադո չէ, որտեղ ամեն ինչ կատարյալ է. Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է տարբեր երկրներում գործարար աշխարհի համար առկա ներդրումային ռիսկերը (տեսանյութ) | Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է | «Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները | Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան | Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել |

Life

Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ)
Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ)
16/09/2019 00:50

ՌԴ էստրադայի վաղամեռիկ երգչուհի Յուլյա Նաչալովայի հարազատները հայտնաբերել են նրա դեռևս չհրատարակված երգի ձայնագրությունը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ստեղծագործությունը կոչվում է Останься: Դրա մի հատվածը հրապարակվել էր երգչուհու մահից հետո՝ հուլիսին: Երգչուհու նախկին տնօրեն և մտերիմ ընկեր Աննա Իսաևան հայտնել է, որ երգն ամբողջությամբ կթողարկվի այս աշնանը:

Մասնավորեցվում է, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, կլրանա կես տարին, երբ երգչուհին այլևս մեզ հետ չէ: Նաչալովայի մտերիմ ընկերների և հարազատների կարծիքով՝ երգը կարող է իրական հիթ դառնալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուլյա Նաչալովայի մասին ֆիլմի նկարահանման արժեքը կարող է կազմել 100 մլն ռուբլի:

 

Հիշեցնենք, որ երգչուհին կյանքից հետացել է մարտի 16-ին` 38 տարեկան հասակում: Նրա մոտ մի շարք հիվանդություններ էին ախտորոշվել. շաքարախտ, գայլախտ և հոդատապ: