Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 14:02
Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն. հարուցվել է քրգործ (տեսանյութ) | Հայաստանը Էլդորադո չէ, որտեղ ամեն ինչ կատարյալ է. Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է տարբեր երկրներում գործարար աշխարհի համար առկա ներդրումային ռիսկերը (տեսանյութ) | Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է | «Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները | Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան | Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել |

Life

29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է
29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է
16/09/2019 00:44

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է “Born to win” «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթը՝ նախատեսված սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց համար: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է մասնագիտությամբ սպորտային հոգեբան, 29-ամյա գեղեցկուհի Գոհար Նավասարդյանը:

Гоар Навасардян
© PHOTO : PROVIDED BY GOHAR NAVASARDYAN
«Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթի մասնակից Գոհար Նավասարդյանը

Մրցույթի եզրափակչում մասնակից կանայք ոչ միայն կցուցադրեն խմբային պար, այլև հանդես կգան անհատական համարներով: Գոհարը որոշել է պատասխանատու այս օրը բեմ դուրս գալ հայկական «Ուզունդարայով»:

Հավելենք, որ “Born to win”-ին մասնակցելու համար Գոհարը նաև տեսաուղերձ է պատրաստել, որում պատմում է այն մասին, թե ինչպես հաշմանդամություն ձեռք բերեց, խոսում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին: Նա հաշմանդամություն է ձեռք բերել 2003 թվականին, մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով: Ավտոմեքենա է վարում, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն: