Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/02/2020 05:17
Բրիթնի Սփիրսը կոտրել Է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում | Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ն պատասխանել է Ալիևի՝ «բազմաթիվ հայազգի աշխատողներ ունենալու» պնդմանը | Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել | Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Յարխուշտայի փառատոնի վերաբերյալ | Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի մեքենան | Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է. Բագրատ Ասատրյան | Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային | «Այո»-ի շտաբը դրամահավաք կիրականացնի |

Սպորտ

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց
Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց
15/09/2019 23:35

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում՝ միաժամանակ դառնալով առաջին հայաստանցի ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել Սերիա Ա-ում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սասուոլո»-ին: Առաջին խաղակեսում «Ռոմա»-ն ակնհայտ առաջատարի դիրքում էր և հասցրեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց մայրաքաղաքայինների 3-րդ գնդակը: Հայ կիսապաշտպան մասնակցեց «Ռոմա»-ի ամբողջ խաղին:

Երկրորդ կեսում «Սասուոլո»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո «Ռոմա»-ն հաղթեց 4:2 հաշվով:

Այս տուրից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 7-րդն են:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ մրցելով «Իստանբուլ Բաշակզեհիր»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին: