Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/02/2020 13:47
Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է | «Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները | Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան | Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան | Հանրապետության տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով | Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել | Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյանի ելույթը Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին | Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ |

Իրավունք

37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան
37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան
15/09/2019 21:29

Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում, նրա վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում վաղաժամկետ ազատմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը:

«Երկակի ստանդարտներ՝ մարդկային ճակատագրերի նկատմամբ: Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում: Նրա վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում վաղաժամկետ ազատմանը (ԱՄՆ-ի պայմանական ազատման խորհուրդը պարտավոր է յուրաքանչյուր դիմումի քննարկման դեպքում նախապես հարցում ուղարկել Թուրքիայի իշխանություններին, ցավոք՝ պատասխանն ակնհայտ է): Համբիկ Սասունյանը, լինելով «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, Լոս Անջելեսում կյանքից զրկել է Թուրքիայի հյուպատոսին:
Ռամիլ սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, որը հենց օդանավակայանից իջնելու պահից հերոսացվեց, ինչի մասին չէին կարող նախապես չիմանալ Հունգարիայի իշխանությունները, որոնց անձամբ ինքս եմ բազմիցս պաշտոնապես տեղեկացրել, որ այդ մարդուն բացահայտ հերոսացնում է անգամ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը (ինձ պաշտոնապես հավաստիացնում էին, որ երբեք չեն հանձնի Սաֆարովին. արդարադատության նախարարի հետ իմ վերջին հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Աբել Սարգսյանը):
Սակայն այս դրվագում, մեղ ասած, տհաճ է Թուրքիայի դրքորոշումը, ըստ որի՝ իբր քնած մարդուն սպանած վախկոտ սաֆարովն իբր գտնվել է աֆեկտի վիճակում՝ հիշելով հայերի ռազմական գործողությունները: Այդ դեմոգոգներին ամերիկյան իշխանությունները, թերևս, ի զորու չեն հիշեցնելու, որ թուրքական վարկածի տեսանկյունից Համբիկ Սասունյանը ավելի ծանրակշիռ փաստարկներ ուներ: Ամերիկյան արդարադատությունը, թերևս, զիջում է նախապատերազմյան գերմանական արդարադատությանը: Կարծում եմ, իմ տեսակետը բնավ դասական իմաստով ահաբեկչությունը խրախուսելու հարթությամբ չի ընկալվի: Տարիներ առաջ հաջողվեց ազատել և Հայաստան տեղափոխել արդեն երջանկահիշատակ Վարուժան Կարապետյանին ....»,- գրել է նա: