Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 06:18
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Իրավունք

ՇՏԱՊ!!!  ԶԻՆՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁ ԿՅՈԿՈՒՇԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. Արման Բաբաջանյան
ՇՏԱՊ!!! ԶԻՆՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁ ԿՅՈԿՈՒՇԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. Արման Բաբաջանյան
15/09/2019 21:05

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում  է կատարել.

Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարաներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի։

---

Դատաբժշկի եզրակացությամբ արձանագրվել է՝ Աջակողմյան հեմոսինուս։ Աջ և ձախ այտային աղեղների, աջ հայմորյան խոռոչի հետին բազալ պատի բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջից ստորին ծնոտի հոդային ելունի և քթոսկրի ձախ կողմնայիյ պատի բերային քիչտեղաշարժով կոտրվածքներ։

Անդրանիկ Հակոբյանը ենթարկվել է վիրահատության։ Այժմ տանն է։

Ոստիկանությունը, դատախազությունը տոտալ անգործություն են հանդես բերում։ Հետաքննիչի կրավորականությունը և գործին հնարավոր մեղմ որակավորում տալու շահագրգռությունը կասկածներ է առաջացնում, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունը և թաքցնել հանցագործության գլխավոր դերակատարին և նրա աջակիցներին։

Տեղեկացնեմ, որ հայտնի են թե այս դաժան հանցագործության կատարողները և թե նրա/նրանց հովանավորները։

Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքը այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից։

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом
На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом
На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом
На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении