Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 04:42
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Տնտեսություն

Բանկային գաղտնիքի մասին նախագիծը թուլացնում և շոկի է ենթարկում ֆինանսական համակարգը, խոչընդոտ է ներդրողների համար, մարդիկ սկսելու են ավանդները հանել. ՀՅԴ ԳՄ անդամ
Բանկային գաղտնիքի մասին նախագիծը թուլացնում և շոկի է ենթարկում ֆինանսական համակարգը, խոչընդոտ է ներդրողների համար, մարդիկ սկսելու են ավանդները հանել. ՀՅԴ ԳՄ անդամ
15/09/2019 14:17

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արմեն Գրիգորյանը կարծում է, թե կառավարության ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն անուղղակի հարված է տնտեսությանը: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Նախագծի նպատակը թեև մեկնաբանվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է արվում, սակայն եթե որևէ մեկի շրջապատից որևէ անձ կոռուպցիայի մեջ կա, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ շրջապատը ֆինանսական հսկողության տակ պետք է գտնվի»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սրա հետ կապված մտահոգությունները հետևյալն են.

«Վտանգ մեկ. սա թուլացնում է մեր ֆինանսական համակարգի իմունիտետը:

2. Շոկի է ենթարկում մեր ֆինանսական համակարգը,

3. սա խոչընդոտ է հանդիսանալու ներդրողների համար:

4. խթան է հանդիսանալու անկանխիկ գործարքների նվազեցմանը, և կանխիկ գործարքները սկսելու են ավելի շատանալ,

5. մարդիկ սկսելու են ավանդները հանել, և դրամական հոսքեր չեն լինի Հայաստանից»:

Ըստ նրա՝ այս վտանգները, շատ հնարավոր է, որ լինեն:  «Ես կարծում եմ, որ սա դուռ է բացում և կարող է խթան հանդիսանա այս ամենի համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի նախագահի մեկնաբանությանը՝ նախագծի հետ կապված՝ նա ասաց.« ԿԲ-ն փորձ է անում հասարակության մոտ հայտարարության տեսքով ներկայացնել, որ ժողովո՛ւրդ, հանգիստ եղեք, ձեր բանկային գաղտնիքների մասին չէ խոսքը, սակայն այդ հայտարարությունը մնալու է հայտարարություն, իսկ օրենքը գործելու է: Հետագայում կարող է ԿԲ նախագահը փոխվել, իսկ օրենքը մնալու է, և հնարավոր է  այն տարբեր մարդիկ կիրառեն տարբեր շարժառիթներով: ԿԲ-ն փորձեց մեսիջ ուղարկել կառավարությանը, որ նման բան անել չի կարելի, այդ հայտարարության տողատակերում դա էր»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ եթե ինչ-որ մարդկանց մասին ֆինանսական շարժերի քաղվածքներ, ուսումնասիրություններ են ուզում ունենալ, ապա դրա ընթացակարգը կա:

Նա նշեց, որ իմաստ չունի փոխկապակցված անձանց շրջանակն ընդգծել, ապա հավելեց, որ հնարավոր է այդ դրույթը կամայական կիրառել: «Կարծում եմ՝ չի կարելի նման քայլի գնալ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ԿԲժն պարզաբանել էր հետևյալը.

«Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ,

Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,

Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,

Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղակալի կողմից հաստատված միջնորդությամբ,

Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:

Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։

Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաև երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում»: