Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 05:26
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Իրավունք

Հայտնի է՝ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյան ԱԺ հանձնաժողով գալու ժամանակը
Հայտնի է՝ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյան ԱԺ հանձնաժողով գալու ժամանակը
15/09/2019 12:30

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում  ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ հանձնաժողով եկած գաղտնի անձը կարեւոր տեղեկություններ է փոխանցել: 

ArmDay.am-ին  հայտնի դարձավ, որ հանձնաժողովի հյուրը պատերազմի մասին այնպիսի տեղեկություններ է փոխանցել, որը ցնցել է հանձնաժողովի անդամներին, նրանցից շատերը մեղմ ասած շոկի մեջ են հայտնվել: ArmDay.am-ը տեղեկացավ, որ այդ անձն ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է պարտադիր ժամկետային զինծառայող: Վերջինս հանձնաժողովի անդամներին տեղեկություններ է փոխանցել այդ օրերին առաջնագծում տիրող իրավիճակի մասին, որը ինչպես մեր աղբյուրն ասաց բավականին դաժան է եղել: Թե հատկապես ինչ է ասել խիստ գաղտնի է պահվում, քանի որ հանձնաժողովի անդամները փաստաթղթեր են ստորագրել, որ որեւէ տեղեկություն դուրս չեն հանելու:

Սակայն, ArmDay.am-ին  հայտնի դարձավ քննարկվող թեմաների շրջանակաը: Մասնավորապես, նախկին ժամկետային զինծառայողից հանձնաժողովում հետաքրքրվել են՝ զինվորներն առաջնագծում միայնակ են եղե՞լ, թե՝ ոչ: Արդյո՞ք զինվորների գործողությունները կառավարվել է ըստ դասակների, գումարտակների կամ ընդհանրապես ինչ մակարդակի վրա է կառավարումը եղել: 

Տեղեկացանք, որ  հանձնաժողով եկած յուրաքանչյուր անձի տրվում է մինչեւ 40 հարց, որոնք, ի դեպ տարբերվում են նախորդ հյուրերի հարցերից: Հանձնաժողով ուսումնասիրում է 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածը: Ի դեպ, հանձնաժողովը հետաքրքիր մարտավարություն է ընտրել մեկ հրավիրում են շարքային զինծառայող, ապա՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյա:

Հետաքրքրությունը մեծ է, թե երբ են հանձնաժողով հրավիրվելու Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը: Տեղեկացանք, որ հանձնաժողովականները նրանց հրավիրելու են ամենավերջում, երբ կլսեն բոլորին եւ կունենան ընդհանուր պատկերացում պատերազմի օրերին առաջնագծում տեղի ունեցող իրավիճակի մասին: Թեեւ հանձնաժողովում կան անդմաներ, ովքեր կասկածում են, թե Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը կներկայանան: