Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/02/2020 06:00
Բրիթնի Սփիրսը կոտրել Է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում | Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ն պատասխանել է Ալիևի՝ «բազմաթիվ հայազգի աշխատողներ ունենալու» պնդմանը | Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել | Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Յարխուշտայի փառատոնի վերաբերյալ | Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի մեքենան | Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է. Բագրատ Ասատրյան | Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային | «Այո»-ի շտաբը դրամահավաք կիրականացնի |

Իրավունք

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Երևանում. Նաիրիտ գործարանի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին ու «Մակարով» տեսակի ատրճանակը
«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Երևանում. Նաիրիտ գործարանի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին ու «Մակարով» տեսակի ատրճանակը
14/09/2019 14:01

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նաիրիտ գործարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ապրեյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո վարորդը և նրա հետ եղած անձանցից մեկը փայտե մահակով և ոտքով հարվածել են ավտոմեքենայի դռանն ու բեռնախցիկին, վնասել այն, իսկ նրանց հետ եղած մեկ այլ անձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել ВАЗ 21099-ի ուղղությամբ։ Մինչ Շենգավիթի ոստիկանները դեպքի հանգամանքներն էին պարզում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ալեն Կ-ի ավտոմեքենային հարվածել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Բ-ն, իսկ ավտոմեքենայի վրա զենք է պահել նույն նրբանցքի բնակիչ՝ 22-ամյա Արմեն Բ-ն։ Ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ Արմեն Բ-ն ներկայացրել է նաև «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Բ-երը հարազատ եղբայրներ են, ովքեր բաց են թողնվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135088/