Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 12:24
Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում եւ Մարտակերտում. Արցախի ԱԻՊԾ | Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ | Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ |

Ռազմական

Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին
Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին
13/09/2019 12:27

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորութունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով և օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար համապատասխան գումար, բնականաբար, պետք է լինի։ Պետք է փորձենք խելամիտ առաջ շարժվել», - ասաց բանախոսը։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Այն թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։

«Մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքի ընդունումնից հետո կհայտնվեն ցուցակներում», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։