Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/01/2020 18:56
Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ | 1 տոննայից ավելի նվերներ Սիրիայի փոքրիկներին | ՔԱԿ-ն Ռայանէյր ավիաընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ տեղեկացրել է ավիաընկերությանը | ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ | Ժնևում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը | Ապօրինի որդեգրման գործով «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց |

Հայաստան

Ոստիկանությունն ուսումնասիրում է Արշակունյաց պողոտայում աղբ դատարկելու տեսանյութը
Ոստիկանությունն ուսումնասիրում է Արշակունյաց պողոտայում աղբ դատարկելու տեսանյութը
12/09/2019 12:54

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի կողմից երեկ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութը, որում վերջինս ցույց է տալիս, որ ոչ աղբատար բեռնատար մեքենան բերել և մեծ քանակությամբ աղբ է դատարկել Արշակունյանց փողոցի հատվածներից մեկում։

«Հրապարակումն ուսումնասիրվում է, հանգամանքները պարզվում են», - Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ տեսանյութին կից գրառման մեջ Աշոտ Սարգսյանը նման արարքը սաբոտաժ էր որակել։ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!», - գրել էր ավագանու անդամը։